ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։ Մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված:
Նշանակվել է փորձաքննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
--00—ԼՄ