ԱՊՀ հետախուզական ծառայությունների ներուժը՝ ի պաշտպանություն այդ երկրների. Պուտինի կոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել օգտագործել ԱՊՀ անդամ-երկրների հետախուզական ծառայությունների ներուժը՝ ԱՊՀ-ն նոր սպառնալիքներից պաշտպանելու համար: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշվել է չորեքշաբթի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության գործակալությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի ղեկավարի ողջույնի խոսքում: Այն ընթերցել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը:

«Ձեր կողմից ղեկավարվող ծառայություններն ու գերատեսչությունները լուրջ օպերատիվ, տեխնիկական ու կադրային հնարավորություններով են օժտված, ու այսօր կարևոր է այդ հզոր ներուժն առավելագույնս օգտագործել մեր պետությունների, ողջ ԱՊՀ-ի հուսալի պաշտպանության համար»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում:

Պուտինը նշել է, որ խոսքն, առաջին հերթին, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի, անդրազգային հանցավոր խմբերի, զենքի անօրինական շրջանառության, կիբերհանցագործությունների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի մասին է:

«Այս խնդիրների իրականացման ընթացքում բոլոր առանցքային ոլորտներում համակարգված աշխատանքը, տեղեկատվության մշտական փոխանակումը և համատեղ գործողությունները մեծ պահանջարկ ունեն», - ասել է ՌԴ նախագահը:

--00--ԱԹ

Տեսանյութեր