Ալիևը չի կարդացել «Պանդորայի փաստաթղթերում» իր մասին գրվածը. կարծում է՝ դրա 5 %-ն է ճիշտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի կարդացել իր մասին «Պանդորայի փաստաթղթերը»: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Ալիևն ընդգծել է, թե հնարավոր է՝ այդ փաստաթղթերում իր մասին նշվածի մեջ կա ճշմարտության 5 տոկոս:

Նա նաև հայտարարել է, թե բիզնեսը փոխանցել է իր երեխաներին. նրանք էլ շարունակում են այն:

Համաձայն այդ փաստաթղթերի՝ Ալիևների ընտանիքը և նրանց հետ փոխկապակցված անձինք Լոնդոնում գրեթե 700 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել։ Ալիևի երեք զավակները և փոխկապակցված երկու անձինք, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, ձեռք են բերել շքեղ պենտհաուսներ (բարձրահարկ շենքերի վերին հարկում գտնվող շքեղ բնակարան), կոմերցիոն գրասենյակային տարածքներ և նույնիսկ պանդոկ Լոնդոնի կենտրոնում։

Փաստաթղթի մանրամասները՝ Hetq-ում:

--00--ԱԹ