Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհը հիմնանորոգվում է

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

ճանապարհ

Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։ Տեսանյութը ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 - կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։

Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։ Մոտ 17կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։  Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 --00—ՄՀ