Շուշին ընկավ, որովհետև հրամանատար չուներ, զորք չկար, անկազմակերպ պաշտպանություն էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Շուշին ընկավ, որովհետև հրամանատար չուներ, կանոնավոր զորք չկար, անկազմակերպ պաշտպանություն էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Քաղաքապետի համոզմամբ, Շուշին դժգույն և դժբախտ չէր, այն ուրախ և սիրուն քաղաք էր, վերջին տարիներին շինհրապարակ էր դարձել։

Սարգսյանի պնդմամբ, իրենք երբևէ չէին կարող սպասել, որ քաղաքը ինչ-որ մի օր Ադրբեջանի կազմում կհայտնվի։

Արծվիկ Սարգսյանը վստահ է՝ եթե մի փոքր կազմակերպվածություն և զորք լիներ, ապա հնարավոր կլիներ քաղաքը պաշտպանել։

Մանրամասները՝ տեսանյութում։