«Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցությունը ԱՀ պետնախարարի հետ քննարկել է ոլորտային հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 11-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանի  հետ և քննարկել  մի շարք ոլորտային հարցեր:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ պետնախարարն անդրադարձել է առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում առկա խնդիրներին:

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է վերջին շրջանում կորոնավիրուսի վարակի աճի արագ տեմպով զարգացումն ու տարածումը և հիվանդության  կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Պետնախարարի համոզմամբ՝ վարակի կանխարգելման գլխավոր մեխանիզմը պատվաստվելն է, ինչպես նաև ախտահանիչ միջոցառումների, համապատասխան սահմանափակումների կիրառումն ու վերահսկողությունը: Քննարկվել են  առողջապահության ամբողջական անվճար համակարգին անցնելու և  ոլորտին վերաբերող այլ հրատապ հարցեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

Խոսելով սոցիալական ոլորտի բարեփոխումներից՝պետնախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող սոցիալական  ծրագրերը, խոսել ոլորտային այլ խնդիրների, նախագծվող նոր ծրագրերի մասին:

Խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դրիքորոշումն ու առաջարկները իրականացվող ծրագրերի շուրջ:

Հանդիպմանը քննարկվել են նաև կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց  լուծման ուղիները, որոնք վերաբերում էին  բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական  կրթությանը:

Հանդիպմանը կարևորվել են  նման ձևաչափով քննարկումները: Առաջիկայում խմբակցության կողմից կշարունակվեն ոլորտային գերատեսչությունների ղեկավարների հետ նման հանդիպումները:

--0--ԿԿ