Բադասյանը և ԱՄԷ Վերահսկիչ պալատի նախագահը քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Տնտեսական

Հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հանդիպումը Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, դոկտոր Հարիբ Սաիդ ալ – Ամիմիի հետ: Այս մասին հաղորդում է ՊԵԿ-ը:

ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրին է ներկայացրել հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում նախատեսվող լայնածավալ բարեփոխումները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման գործում։

Կողմերը փաստել են, որ ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգը նոր էջ է բացելու երկու երկրների տնտեսվարողների միջև համագործակցության ընդլայնման համար:

--0--ԿԿ