Իրաքի վարչապետը հայտարարել Է ԻՊ-ի պարագլխի տեղակալին բռնելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Աշխարհ

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Քազիմին հայտարարել Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության նախկին պարագլխի տեղակալ Սամի Ջասիմին բռնելու մասին, որը պատասխանատու Էր խմբավորման ֆինանսների համար: Այդ մասին վարչապետը հայտնել Է հոկտեմբերի 11-ին Twitter-ի իր Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է Իրաքի վարչապետը, «մինչ անվտանգության ուժերը պահպանել են (երկրի խորհրդրանի) ընտրությունները, հետախուզական ծառայություններից նրանց գործընկերները կատարել են ամենաբարդ գործողություններից մեկը՝ ԻՊ-ի ֆինանսների պատասխանատու Սամի Ջասիմին՝ խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի տեղակալին կալանավորելու համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--0--ԿԿ