ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ուկրաինա կատարած այցի ընթացքում իր ուկրաինացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:
Չավուշօղլուն նշել է, որ ըստ իրեն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցություն հնարավոր է հաստատել միայն նոր միջնորդության և ակտիվ դիվանագիտության օգնությամբ: