ԱՆԻՖ-ը Իտալական ամենամեծ բանկի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել Հռոմում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Ինտեսա Սանպաոլոն (Intesa Sanpaolo) և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) ստորագրել են համագործակցության հուշագիր։ 

«ԱՆԻՖ֊ը և Ինտեսա Սանպաոլոն կհամագործակցեն իտալական ներդրումների շուրջ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) և իտալական Ինտեսա Սանպաոլոն (Intesa Sanpaolo) բանկերի Խումբը և ստորագրել են համագործակցության հուշագիր։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին Հռոմում։ Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն իտալական և հայաստանյան բիզնես համայնքի համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շրջանակներում։
 
Համագործակցության հուշագրի ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ նախագահի՝ Իտալիա կատարած առաջին պետական այցի շրջանակներում։ Իտալական ամենամեծ բանկի և ԱՆԻՖ֊ի միջև համաձայնագիրը երկու երկրների համար նոր տնտեսական հնարավորություններ կբացի։
 
ԱՆԻՖ֊ի տնօրեն Դավիթ Փափազյանը հուշագրի ստորագրման առիթով ասել է. «Ուրախ ենք Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցության չօգտագործված ներուժը բացահայտելուն ուղղված այս հնարավորության համար: Կարծում ենք, որ այս ոլորտում կան բաց հնարավորություններ, և մեր համագործակցությունը նպատակաուղղված կլինի այդ ներուժի օգտագործմանը՝ ապահովելով հայկական և իտալական բիզնեսի համար կայուն տնտեսական օգուտներ և մեր երկու երկրների միջև ավելի ամուր տնտեսական կապեր»։
 
 Ինտեսա Սանպաոլոյի մասին
 
Ինտեսա Սանպաոլո Խումբը Եվրոպայի առաջատար բանկային խմբերից է և նպատակ ունի աջակցել Իտալիայի տնտեսության զարգացմանը։
 
Ինտեսա Սանպաոլո Խումբը Իտալիայի առաջատար բանկային խումբն է՝ 13,5 միլիոն հաճախորդներով և մոտ 4,300 մասնաճյուղերով: Այն Իտալիայում առաջատարն է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների մասով՝ ինչպես անհատների, այնպես էլ ձեռնարկությունների համար: Խումբը իր տեղական դուստր բանկերի միջոցով Կենտրոնական Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մի քանի երկրների ոլորտի լավագույն ընկերություններից  է: 2021թ.֊ի հունիսի 30-ի դրությամբ Ինտեսա Սանպաոլո Խմբի ընդհանուր ակտիվները կազմում էին 1,057,595 միլիոն եվրո, հաճախորդների վարկերը՝ 463,297 միլիոն եվրո, ուղղակի բիզնես ավանդները՝ 531,612 միլիոն եվրո և ապահովագրական բիզնեսի և տեխնիկական պահուստների ուղղակի ավանդները՝ 204,198 միլիոն եվրո»:

--00—ԼՄ