Թալիբները ԻՊ-ն համարել են ոչ թե սպառնալիք, այլ «գլխացավանք»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

թալիբներ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սպառնալիք չի ներկայացնում Աֆղանստանի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է երկրի ժամանակավոր կառավարության մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար, «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը: Նրա խոսքը մեջբերում Է TOLO News հեռուստաալիքը:

«Մենք ԻՊ-ին սպառնալիք չենք համարում, մենք նրանց համարում ենք գլխացավանք: Առանձին վայրերում այն դառնում Է գլխացավանք, բայց յուրաքանչյուրի միջադեպից հետո դրա մեղավորները վերացվում են: Մենք նրանց քշում ենք, նրանց ապաստանները հայտնաբերված են»,- նշել Է փոխնախարարը:

Մուջահիդի խոսքով՝ ԻՊ-ն չի վայելում Աֆղանստանի ժողովրդի աջակցությունը: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել Է, որ Մոսկվան անհանգստացած Է այս երկրում «Իսլամական պետության» զինյալների ակտիվության աճից: Զախարովան հիշեցրել Է, որ նախօրյակին նրանք ահաբեկչական գործողություն են կազմակերպել Քաբուլի կենտրոնում գտնվող մզկիթի մերձակայքում, որի արդյունքում զոհվել Է 20 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԱԹ