52-ամյա վարորդն իր «Mercedes»-ով մխրճվել է «MAZ» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

.

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:30-ի սահմաններում ՌԴ քաղաքացի,  52-ամյա Արսեն Խաչատրյանը իր վարած  Mercedes  մակնիշի ավտոմեքենայով  Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 5-րդ մ հատվածում մխրճվել է տախտակով բարձված MAZ մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ: 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է. նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարները:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և բեռնատարի վարորդի ամբողջական տվյալները:

--00--ԱՀ