Ադրբեջանը կարող է ներխուժել Սյունիք և Վարդենիս, պատերազմի վտանգը շարունակում է մնալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Ադրբեջանը կարող է ներխուժել Սյունիք և Վարդենիս, պատերազմի վտանգը շարունակում է մնալ։ Այս մասին 24TV-ի«Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Վերլուծելով Հայաստանի շուրջ ստեղծված արտաքին իրադրությունը՝ Բաղդասարյանը նշեց, որ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը Սյունիքով ցամաքային կապն է, այլ ոչ թե ճանապարհը, միջանցք հենց դա է նշանակում։

«Այդ պատճառով տարածաշրջանում իրավիճակը բավականին սրված է։ Ներկայացված են բոլոր խաղացողները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը և այլն»-հավելեց բանախոսը։

Բաղդասարյանի տպավորությամբ, ՀՀ իշխանությունն այդքան էլ լավ չի հասկանում արտաքին մարտահրավերները, իսկ քաղաքական համակարգը գոյություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։