Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսով Թուրքիան աշխարհում 12-րդ տեղում է

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

ю

Global Initiative ինտերնետային կայքը հրապարակել է Կազմակերպված հանցավորության համաշխարհային ինդեքսի 2021թ․ զեկույցը։ Ըստ զեկույցի՝ աշխարհում ամենաշատը կազմակերպված հանցագործություններ կատարվում են Կոնգոյում, իսկ Թուրքիան այդ ցանկում ընդգրկված երկրների առաջին քսանյակում է։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։

Զեկույցում հանցավորության աստիճանը գնահատվել է 1-10 բալային համակարգով։ Ցանկում ներառված է 193 երկիր։ Առաջին տասնյակում եվրոպական որևէ երկիր տեղ չի գտել։ Թուրքիան զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։

Թուրքիան կազմակերպված հանցավորության 6.89 ինդեքսային միավորով գերազանցել է մի շարք աֆրիկյան և լատինամերկյան երկրների, ինչպես նաև Ռուսաստանին։

Զեկույցի վերջին հորիզոնականներում այնպիսի երկրներ են, ինչպիսիք եբ Հայաստանը և Նոր Զելանդիան։ Հայաստանը 171-րդ տեղում է։

--00--ԱՀ