Իրանի ԱԳ նախարարը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Աշխարհ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:

«Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ ՌԴ ԱԳ նախարարի և Իրանի ԱԳ նախարարի միջև», - այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

--00--ԿԿ