Պարեկներն օտարերկրացու են բերման ենթարկել․ նրա մոտ 9 սմ երկարությամբ դանակ է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

պարեկներ

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14.50-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայրաքաղաքի «2800 ամյակի զբոսայգուց» կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի 36-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 9 սանտիմետրից ավելի երկարությամբ շեղբով ծալովի դանակ:  Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։

--00—ՄՀ