Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան՝ հանդիպելու երկրի ՊՆ ղեկավարի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով գտնվում է Վրաստանում, այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Այցի շրջանակում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների միջև: Կողմերը կքննարկեն երկու երկրի միջև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

--00—ԼՄ