Իրանում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Երկուշաբթի Իրանի կենտրոնական հատվածում գրանցվել է 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այդ մասին հայտնում է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ 

Օջախը գտնվել է Շահր-Քորդ քաղաքից 106 կմդեպի հարավ-արևմուտք ընկած հատվածում, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։ 

Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

--00—ԼՄ