Նարինջ, դեղձ ենք քաղում՝ տանենք շուկա․ պետությունն աջակցում է խոցելի խմբերին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3,  24 News

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աջակցում է խոցելի խմբի ընտանիքներին` հաղթահարել աղքատությունը աշխատանքի միջոցով։

Ծրագրերից մեկով խրախուսվում է անասնապահությամբ գումար վաստակելը, իսկ երկրորդը սեզոնային բնույթ ունի՝ սեփական հողը մշակելու դիմաց շահառուներն աշխատավարձ են ստանում։ Այս տարի արդեն 1000-ից ավելի ընտանիք նպաստից բացի այս ծրագրերով եկամտի նոր աղբյուրի հնարավորություն է ստացել. թիվը մինչև տարեվերջ աճելու է։

 --00—ՄՀ