Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի Ռուբեն Ռուբինյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ժամանակավորապես կփոխարինի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,- ասված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:
 

--00--ԱՀ