«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների օր է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքական

Միացյալ Ազգերի կազմակերպության միջազգային արդարադատության դատարանը (Հաագայի դատարան) անցկացնելու է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի հիման վրա Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդության լուծման նպատակով հրապարակային բանավոր լսումներ:

Լսումների օրեր են նշանակվել 2021թ.վականի հոկտեմբերի 14-ին եւ 15-ին:

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այն կանցկացվի հեռավար ձեւաչափով:

--0--ԿԿ