ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի տրանսպորտը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

․

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 30-ին համատեղ դիտարկել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հասարակական տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 38 տրանսպորտային միջոց։

«Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 6 խախտում է հայտնաբերել։ Դիմակ չկրելու խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանրային տրանսպորտի նկատմամբ տեսչական վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

--00--ԱՀ