Դավիթ Տոնոյանն իմ ընկերն է, նա չի կարող կոռուպցիոն գործարքի մեջ լինել. Վիլեն Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը եկել էր Կենտրոն և Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քննվում է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանքի տակ վերցնելու հարցը, որովհետև, «Տոնոյանն իր ընկերն է ու չի կարող կոռուպցիոն գործարքի մեջ լինել»։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։ 

«Պարոն Տոնոյանն իմ ընկերն է, հարազատն է, ես չեմ հավատում, որ նա կարող է ներգրավված լինել կոռուպցիոն գործարքի մեջ», - ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ «այս պահին ընթանում են քննչական գործողություններ ու պետք է սպասել արդյունքներին»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ