Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 30, որոշում է ստորագրել, որում նշում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Լիանա Սամվելի Սիմոնյանին ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ28- 23.2-Ղ2-2) պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Սիմոնյանը այս պաշտոնին նշանակվել է 2020-ի նոյեմբերին։

--0--ԿԿ