ԵՏՀ-ում հայտնել են ԵԱՏՄ տարածքում գազի փոխադրման սակագնի շուրջ տարաձայնությունների մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Տնտեսական

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի եւ ենթակառուցվածքների նախարար Թեմիրբեկ Ասանբեկովը սեպտեմբերի 30-ին Մոսկվա - Երեւան - Նուր-Սուլթան - Բիշքեկ տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ԵԱՏՄ տարածքում գազի փոխադրման սակագնի շուրջ տարաձայնությունների մասին:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ում գազի փոխադրման սակագնի հարցը զգայուն է:

«Հուսով ենք, որ մինչ էներգետիկ ընդհանուր շուկայի ձեւավորման մասին փաստաթղթի ստորագրումը տարաձայնությունները կլուծվեն»,- հավելել է նախարարը:

--0--ԿԿ