Բյուջեում միջոցներ կան ինձ պարգևատրելու համար, թեստավորման համար չկա՞ն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

«Պետք է 24 ժամ անդադար ներկայացնել, թե որքան կարևոր է, և ինչ ռիսկեր է զսպում պատվաստումը, բայց չենք տեսնում, որ սոցիալական գովազդներ լինեն այդ մասին, այլ տեսնում ենք հարկադրանքով խոսք։ Նույնիսկ ամենալավ ռեֆորմը, որն արվում է հարկադրանքի ճանապարհով, լավ արդյունքի չի բերում»,- այս մասին 24News -ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն՝ անդրադառնալով առողջապահության նախարարի հրամանին, ըստ որի, հոկտեմբերի 1-ից  աշխատողը պարտավոր է գործատուին ներկայացնել պատվաստման հավաստագիր կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնել:

«Չլսված բան է, որ ՊՇՌ թեստավորման բեռը Կառավարությունը դնի քաղաքացու վրա: Եթե ուզում են 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն, ապա թեստի արդյունքներ ներկայացնելու ծախսը պետությունը պետք է ինքը կրի: Եկեք անկեղծ լինենք, բյուջեում միջոցներ կան Արամ Վարդևանյանին պարգևատրելու համար, թեստավորման համար չկա՞ն: Առաջարկում եմ բոլոր պարգևատրման գումարներն ուղղել ՊՇՌ թեստի ծախսերը հատուցելու համար»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ