Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Էրդողան

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, կուսակցության խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատել է Էրդողանի վարչակազմի ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Նշել է, որ թուրքական լիրան 19 օրվա ընթացքում 6 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։

Ըստ Ֆայիք Օզթրաքի՝ Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Կառավարությունը շարունակ խոսում է 2023թ․ նպատակներից, բայց չի ասում, թե որոնք են դրանք։ 10 տարի առաջ ՏԻՄ ընտրությունների շեմին Էրդողանը 2 տրիլիոն դոլար ազգային եկամուտ, մեկ շնչին բաժին ընկնող 25 հազար դոլար եկամուտ, 500 միլիարդ դոլլար արտահանում և 5 տոկոս գործազրկություն էր խոստացել։ Մինչդեռ միջնաժամկետ ծրագրի համաձայն՝ 2023թ․ ազգային եկամուտը կազմելու է 925 միլիարդ դոլար, մեկ շնչին բաժին ընկող եկամուտը՝ 10 հազար 703 դոլար, արտահանումը՝ 242 միլիարդ դոլար, իսկ գործազրկությունը կազմելու է 11.4 տոկոս»,- մանրամասնել է ԺՀԿ խոսնակը։

 --00—ՄՀ