«Ադրբեջանը վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին». Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ալիև

Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»: Այս մասին  France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք վերադարձրել ենք Հայաստանի զինծառայողներին, նախքան նրանք վերադարձել էին մեր զինվորականներին: Այն անձինք, որոնց նկատի ունի Human Rights Watch-ը, մարդիկ են, որոնք մեր դիրքեր են ուղարկվել Հայաստանի ռազմական հրամանատարության կողմից պատերազմի ավարտից և նոյեմբերյան համաձայնագրի ստորագրումից երկու շաբաթ անց»,- նշել է Ալիևը:  

--00--ԱՀ