Նախարարության անգրագետները մարդկանց փրկելու կամք չունեն, նախարարին էլ կարիերան ա հետաքրքիր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է բժիշկ Հայկ Մանասյանը։ Հարցազրույցի հիմնական թեմաներն են Covid-19-ը, պատվաստումներն ու առողջապահության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությունը համավարակի դեմ պայքարում։

Մանասյանի կարծիքով, «նախարարությունը ողողված է անգրագետներով, նախարարությունը փաստացի գոյություն չունի, նրանք չեն կարողացել ո՛չ պատվաստանյութերը մեկ տարվա ընթացքում կիրառելի դարձնել, և ո՛չ էլ բժշկական համայնքին կոնսոլիդացնել»։

Բժշկի համոզմամբ, առաջին հերթին պետք է պատվաստվեն թիրախային խմբում գտնվող մարդիկ, հատկապես՝ խրոնիկ հիվանդները։

Մանրամասները՝ տեսանյութում։