ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24 News
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորամիավորման նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին է ներկայացրել ռուս խաղաղապահների նոր հրամանատարին՝ գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում:
--00--ԱՀ