Հիշատակի միջոցառումներ Զ(ու)ՄԽ զինծառայողների մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

փարվանյան

Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զինծառայողները սեպտեմբերի 27-ին մասնակցել են 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների։

Զ(ու)ՄԽ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ կատարվել է մոմավառություն, զինծառայողները ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք են մատուցել պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների մոտ, իրենց սփոփանքն ու զորակցությունն են հայտնել նրանց հարազատներին ու ընկերներին։

--00—ՄՀ