Մետաղական ցանկապատերի նպատակն է բացառել չսահմանված վայրով հետիոտի անցուդարձը. քաղաքապետարա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

2

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով մայրաքաղաքի հավասարազոր և գլխավոր խաչմերուկներում, որտեղ երթևեկության աջ գոտին միշտ բաց է, և չկան գծանշված հետիոտնային անցումներ, տեղադրվում են մետաղական ցանկապատեր և արգելապատնեշներ, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:

«Ծրագրի նպատակն է հիմնականում բացառել ոչ սահմանված վայրերով հետիոտների անցուդարձը՝ ապահովելով վերջիններիս անվտանգությունը:
Ընդհանուր առմամբ, քաղաքում այս տարի 1200 գծմ մետաղական ցանկապատ և արգելապատնեշ կտեղադրվի: Աշխատանքներն արդեն ավարտված են Օրբելի-Կիևյան, Հալաբյան-Արզումանյան, Աբովյան –Մոսկովյան և Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցներում»: