Հայաստանի հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ. հունիսին

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Լիգա

Դեկտեմբերի 16-ին՝ շվեյցարական Մոնտրյո քաղաքում, կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։

Մեր ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։ 

4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին։

Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում իրավունք ձեռք կբերի հանդես գալ A լիգայում։ Խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա։

--00—ՄՀ