ԼՂ-ում հիմնական խնդիրներն են անազատության մեջ պահվող անձանց վերադարձն ու ականազերծումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

լավրով

Լեռնային Ղարաբաղում հիմնական խնդիրներն անազատության մեջ պահվող անձանց վերադարձը և ականապատումը: Այս մասին իր վիետնամցի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: 

Նրա խոսքով` նախորդ տարվա ամենակարևոր արդյունքը կայունության հաստատումն է. ռուսական խաղաղապահ ուժերը նպաստում են, որ այժմ այնտեղ բռնի գործողություններ չկան:

«Ոչ մեծ միջադեպերը, որ այնտեղ գրանցվում էին սկզբնական փուլում, արագ հարթվում էին: Այժմ այնտեղ իրավիճակը կայուն է: Դե, իհարկե, խնդիրները շատ են, առաջին հերթին` խաղաղ կյանքի կազմակերպման, ականազերծման գործողությունների դադարեցման, անազատության մեջ պահվող անձանց վերադարձի և այլ հարցերում»,- ասել է նա:

Լավրովի խոսքով՝ ներկայում գլխավոր խնդիրն է այդ հողի վրա խաղաղ կյանք հարթել, որ հայ և ադրբեջանական համայնքների միջև փոխադարձ վստահություն ձևավորվի, որ լուծվեն փախստականների վերադարձի և այլ առօրեական հարցեր:

--00--ԱԹ