Ովքե՞ր են Հայաստանի հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

հավաքական

Հայաստանի ազգային հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրան հաջորդում են գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանն ու ռուսական «Ռոստով» ակումբի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը:

Armtimes.com-ը ներկայացրել է ազգային հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակը՝ ըստ Transfermarkt-ի:

1. Հենրիխ Մխիթարյան - «Ռոմա» 15 մլն եվրո

2. Սարգիս Ադամյան - «Հոֆենհայմ»3,5 մլն եվրո

3. Խորեն Բայրամյան - «Ռոստով» 2,5 մլն եվրո

4. Տիգրան Բարսեղյան - «Աստանա» 2,5 մլն եվրո

5. Նորբերտո Բրիասկո Բալեկյան -«Բոկա Խունիորս» 1,8 մլն եվրո

6. Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» 1 մլն եվրո

7. Վարազդատ Հարոյան - «Կադիս» 900 հազար եվրո

8. Արշակ Կորյան - «Օրենբուրգ» 700 հազար եվրո

9. Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» 600 հազար եվրո

10.Վահան Բիչախչյան - «Ժիլինա» 600 հազար եվրո

--00—ՄՀ