Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ին կվերադառնա Վրաստան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Աշխարհ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ի համար ինքնաթիռի տոմս է գնել դեպի Թբիլիսի։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Այդ օրը Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

«Իհարկե, ես, ինչպես ասել էի, հոկտեմբերի 2-ի երեկոյան թռիչքի տոմս եմ գնել, որպեսզի ձեզ հետ լինեմ Թբիլիսիում և պաշտպանեմ ձեր կամարտահայտությունը, ինչպես նաև մասնակցեմ Վրաստանի փրկությանը»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում նշել է Սաակաշվիլին:

--0--ԿԿ