Փիառի համար չեն անում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամերիկյան հայտնի «Սիլիկոնյան հովտում» աշխատող մի քանի հայազգի այթիշնիկներ սեփական նախաձեռնությամբ եւ միջոցներով ստանձնել են պատերազմի ժամանակ ծանր հաշմանդամություն ստացած երիտասարդների զբաղվածության խնդրի լուծումը:

Նրանք փնտրում-գտնում են հիմնականում վերջույթներից զրկված երիտասարդների, նրանց տրամադրում են համակարգիչներ եւ կազմակերպում ուսուցումը` լեզուների եւ ծրագրավորման:

Ուսուցման ողջ ընթացքում հոգալու են նրանց ծախսերը, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում են նրանց աշխատանք առաջարկել: Միակ պայմանն այն է, որ երիտասարդները չպետք է բավարարվեն պետությունից ստացվող նպաստով, այլ պետք է ցանկանան մասնագիտություն ձեռք բերել՝ հետագայում բարձր վարձատրվող աշխատանք ունենալու համար:

Մեր բոլոր ջանքերը` ներկայացնել նրանց եւ ծրագիրը, անհաջողության մատնվեցին․ մեր հայրենակիցները խստիվ արգելեցին հրապարակել իրենց անունները՝ ասելով, թե սա փիառի համար չեն անում, դա հաշմանդամ դարձած տղաների հանդեպ իրենց պարտքն են համարում: Իսկ մեզանում մի քանի լիտր ձեթ կամ մի քանի կիլոգրամ բրինձ բաժանելիս աշխարհի բոլոր լրատվամիջոցներին հրավիրում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ