Շենաթաղ գյուղի սարալանջին կրկին հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հրդեհ

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղի սարալանջին կրկին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին։ Այրվում է մոտ 22 հա խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 15:35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենաթաղ (Լեռնաշեն) գյուղի մոտակա սարալանջին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:

--00--ԱՀ