Միխայլովկայի բնակիչները 10 գողություն են արել․ գողոնը փնտրվում է

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Ոստիկանության Տաշիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Տաշիր քաղաքի, երկուսը՝ Միխայլովկա գյուղի բնակիչներ, Տաշիրի տարբեր առանձնատներից գողություններ են արել:

Գողությունների վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո սեպտեմբերի 23-ին կասկածյալները բերման ենթարկվեցին բաժին։ Պարզվել է՝ նրանք սեպտեմբերի 20-ի գիշերը բացել էին Գետափնյա փողոցի տներից մեկի պատուհանը, գողացել արծաթյա շղթա, ժամացույց, օծանելիք, կենցաղային իրեր ու արհեստագործական գործիքներ։

Սեպտեմբերի 19-ից 20-ը, ստույգ օրն ու ժամը ճշտվում է, օգտվելով տանտերերի բացակայությունից, կոտրել էին Աբովյան փողոցի առանձնատներից մեկի պատուհանը, հափշտակել բջջային հեռախոս, օծանելիք, սննդամթերք, կենցաղային պարագաներ, մալուխ, ավտոմեքենայի տեխնիկական բանալիներ, էլեկտրական շաղափ և այլ իրեր: Ընդհանուր առմամբ՝ 10 գողություն էին արել։

Տուժողներից ընդունվել է հաղորդում։  Հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալները ձերբակալված են։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

--00—ՄՀ