Դատավոր Ռուստամ Մախմուդյանի լիազորությունները դադարեցվել են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Մախմուդյան

Բարձրագույն դատական խորհրդի սեպտեմբերի 27-ի որոշմամբ՝ Ռուստամ Մախմուդյանի` դատավորի լիազորությունները համարվել են դադարած։

«1. Հանրապետության նախագահին առաջարկել Ռուստամ Ջասմի Մախմուդյանի թեկնածությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

2. Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Ռուստամ Ջասմի Մախմուդյանի՝ Վարչական դատարանի դատավորի լիազորությունները համարել դադարած և վերջինիս հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշվում է որոշման մեջ:

--00--ԱԹ