ՀՀ պատվիրակությունը Չեխիայում կքննարկի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ու նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանը կգործուղվեն Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։

Վարչապետի որոշումն ամբողջությամբ՝ ստորև.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի քաղաքականության վարչության փորձագետ Վարդան Չիլինգարյանին 2021 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ը գործուղել Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց)՝ Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման հարցը քննարկելու, ինչպես նաև նոր տիպի ինքնաթիռների արտադրությանը տեղում ծանոթանալու նպատակով։

Արմեն Սիմոնյանի և Վարդան Չիլինգարյանի՝ Չեխիայի Հանրապետություն (Օլոմոուց) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Չեխիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»:

--0--ԿԿ