Հայկական փայլաթիթեղի արտահանումն ԱՄՆ վտանգված է. տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

փայլաթիթեղ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է. 29.11%-ի չափով նոր տուրք

ԱՄՆ-ի Առևտրի դեպարտամենտը սահմանել է փայլաթիթեղի(Ֆոլգա) ներմուծման հակադեմպինգային նոր տուրքի տոկոսադրույքները՝

- Հայաստան՝ 29.11%

- Բրազիլիա՝ 13.93%-63.05%

- Օման՝ 5.82%

- Ռուսաստան՝ 62.18%

- Թուրքիա՝ 4.88%:

Այսինքն՝ Հայաստանից ԱՄՆ արտահանվող ֆայլաթիթեղի վրա լրացուցիչ 29.11% տուրք է դրվում, ինչի հետևանքով կթանկանա հայկական արտադրանքը:

Հիշեցնեմ, որ «Ռուսալ» ընկերությունը տարեկան 30 մլն դոլարի փայլաթիթեղ է արտահանում ԱՄՆ, որ կազմում է իր շրջանառության 1/3-ը: Հետևաբար, նոր տուրքի հետևանքով հայկական փայլաթիթեղի արտահանումը դեպի ԱՄՆ վտանգված է:

Ուշագրավ է, որ թուրքական և այլ խոշոր արտադրողների համար տուրքն ավելի ցածր է, քան Հայաստանինը:

Մնում է հասկանալ, թե ինչո՞վ են զբաղված ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն և դիվանագիտական ապարատը»,- գրել է նա:

 --00—ՄՀ