Ֆրանսիայի ԱԳ նախարարը դրական է որակել Միրզոյան-Բայրամով հանդիպումը

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

ԼԸ դրիան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը կարևոր քայլ է համարում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև Նյու Յորքում տեղի ունեցած հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

«Ներկայիս լարվածության մասին խոսել եմ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախարարների հետ: Երեկ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է»,- նշել է Ժան-Իվ Լե Դրիանը՝ ընդգծելով, որ իրենք շարունակում են ջանքերը հանուն ամուր խաղաղության:

 --00—ՄՀ