Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է. Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

․

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է, որ այսօր ներկա է եղել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը և ծանոթացել ոլորտի նորություններին:

«Շինարարությունն այսօր Հայաստանի տնտեսության 4 հիմնական հենասյուներից մեկն է, որ վերջին տարիներին իր մեծ ներդրումն է ունենում տնտեսական աճի և մարդկանց բարեկեցության մեջ։ 

Կառավարությունն ինքն էլ է արդեն հանդես գալիս որպես խոշորագույն պատվիրատու այս ոլորտում՝ առաջիկա 5 տարիների համար սահմանելով լայնամասշտաբ կապիտալ ծախսերի նշաձող՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ, 2600 կմ ճանապարհ, 15 ջրամբար։

Այսօր արդեն մեր կառավարությունը հաստատեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենախոշոր ներդրումային ծրագիրը. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Սիսիան ճանապարհահատվածի կառուցման մեջ կներդրվի շուրջ 1 միլիարդ դոլար։

Այսպիսի ներդրումների ծավալ Հայաստանում երբևէ չի եղել և նման ծրագրերը շատ են լինելու։

Այսօր իմ գործընկերների հետ միասին ներկա եմ գտնվել «Build Armenia 2021» կառուցապատման ոլորտում առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը և ծանոթացել ոլորտի նորություններին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Քերոբյանը։

--00--ԱՀ