Էրդողանը գաղտնազերծեց, որ բանակցություններ են լինելու, որպեսզի ճնշի ՀՀ վարչախմբին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Ալիևի և Էրդողանի՝ Զանգեզուրի միջանցքի մասին հայտարարություններից պարզ է դառնում, որ հերթական անգամ գործ ունենք գաղտնի բանակցային գործընթացի հետ: Թուրքիայից ինչ-որ դրական ուղերձներ ենք ստանում, և մենք պետք է հասկանանք՝ այս անգամ Հայաստանը ի՞նչ հարվածներ է ստանալու»,- այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Էրդողանը փորձեց գաղտնազերծել բանակցությունների մի փուլը, նպատակը, կարծում եմ, Հայաստանի վարչախմբի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի ժամ առաջ այդ միջանցքը վերցնեն: Կարևոր է նշել, որ խոսքը ոչ թե Մեղրիի ճանապարհի, այլ Սյունիքը կտրող, Նախիջևանից դեպի արևելք շարժվող ճանապարհի մասին է»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ

Տեսանյութեր