Թշնամուց ենք տեղեկանում, որ բանակցային գործընթաց է ընթանում. Հայկ Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

«Խաղաղ ներքաղաքական իրավիճակի պարագայում թշնամու ինֆորմացիոն օրակարգը չէի ներկայացնի, բայց փորձը ցույց է տալիս, որ թշնամուց բանակցային գործընթացի մասին ավելի լավ ենք տեղեկանում, քան հայկական կողմից, ինչպես օրինակ, Էրդողանի այն տեղեկությունը, որ Փաշինյանի կողմից առաջարկ է եղել հանդիպելու իր հետ։ Հետևաբար հակված եմ հավատալու, որ գործընթացներ ընթանում են»,- այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշմանը՝ Մամիջանյանը նշեց.

«Մեղսակիցները չեն կարող քննել պատերազմում տեղի ունեցած հանցագործությունները, իշխող խունտան ամեն ինչ անելու է, որ իր վրայից մաքրի պատերազմի մեղքերը՝ մեղավորներ գտնելով բանակում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ