Նոր Խարբերդում տան պարսպից ներս մտնողը չէր հասցրել գողություն անել, բռնվել էր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սեպտեմբերի 23-ին՝ գիշերվա ժամը երկուսին, ոստիկանություն է զանգել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ մեկը մտել է իր տան բակ, սակայն իրեն նկատելով՝ դիմել է փախուստի:

Դեպքի վայր մեկնեց ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը: Տանտիրուհին հայտնեց, որ տան պարսպից ներս նկատել է մի տղամարդու, որն էլ իրեն է նկատել և, ոչինչ չգողանալով, փախել է:

Բաժնի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օպերատիվ տեղեկություն ստացվեց, որն իրացվեց նույն օրը: Նոր Խարբերդ գյուղի իր տնից, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկվեց 28-ամյա մի երիտասարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց, որ էլեկտրական գործիքներ գողանալու նպատակով էր համագյուղացու բակ մտել:

Նախապատրաստվում են նյութեր:

--00—ԼՄ