Տեղ համայնքում հրդեհ է բռնկվել զինվորների սննդի վրանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Հասարակական

Այս գիշեր հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ սահմանամերձ հատվածում տեղակայված հայկական դիրքի վրաններից մեկում, որտեղ պահվում է զինվորների սնունդը։ Տեղ համայնքից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ նախնական տվյալներով, հրդեհը բռնկվել է, քանի որ զինծառայողները սնունդ են տաքացրել ներսում ու մոռացել կրակը հանգցնել։

Վրանը, ըստ տեղեկությունների, նախատեսված է սնունդը պահելու և տաքացնելու համար։ Այնտեղ տեղադրված է նաև վառարան։ Այրվել է վրանի մի հատվածը։

--00--ԿԿ