Սպանության փորձի և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Սեպտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողների հետ համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել Երևանի Շերամի փողոցի 39-ամյա մի բնակչի։

Նա սեպտեմբերի 9-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք։

39-ամյա տղամարդը ներկայացվել է հետախուզումը նախաձեռնողին։

--00--ԿԿ