Փաշինյանը համաձայնեց պատերազմը կանգնեցնել միայն Շուշիի հանձնումից հետո. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Երեք անգամ պատերազմը կանգնեցնելու փորձ է արվել, երեք անգամ ՀՀ-ից մերժում է ստացվել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը: 

«Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու համաձայնություն տվեց միայն Շուշիի հանձնումից հետո: Տպավորություն է, որ Փաշինյանի համար պատերազմի ավարտը Շուշիի հանձնումն էր. մինչ այդ առաջարկները մերժվել են»,- ասաց նա:

Պատգամավորը շեշտեց՝ պատերազմը կանգնեցնելը ՌԴ նախաձեռնությունն է եղել, թեպետ Ալիևը դա վերագրում է իրեն: Նրա խոսքով՝ ՌԴ համար եղել է պատերազմը շուտ կանգնեցնելու խնդիր. դա միտված է եղել Լավրովի պլանի վրա ԼՂ խնդրի կարգավորման գործընթաց սկսելուն: 

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱԹ